Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ քրեական վարույթով Գագիկ Ծառուկյանը և Սեդրակ Առուստամյանը կալանավորված են, նրանց նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել:
2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
«Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:
Փոխարենը տարբեր բաց և փակ աղբյուրների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ «Արարատցեմենտ»-ը 2025 թվականին ապահովել է Հայաստանում ցեմենտի արտադրության 75-80%-ը։
Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը:
2023-2024 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել շուրջ 2.6 միլիարդ դրամի շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջե չի հաշվարկվել և չի վճարվել ավելի քան 832 միլիոն դրամի հարկային պարտավորություն։
Երևանի փոքր կենտրոնում վեր է խոյացել հերթական բարձրահարկը։ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կառուցված շենքն ունի 18 հարկ։
Նիստի սկզբին պատասխանողների ներկայացուցիչները առարկեցին լուսանկարահանմանը և տեսանկարահանմանը, քանի որ ըստ իրենց՝ այս գործերը պետք է դռնփակ անցկացվեն։ Դատարանը լրագրողներին արգելեց իարկանացնել այդ գործողությունները։
Նման պայմաններում օբյեկտիվորեն անհնար է եղել նշված կարճ ժամանակահատվածում ամբողջական կերպով ներկայացնել մեծածավալ գույքերի վերաբերյալ պահանջված փաստաթղթերը: